Կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին, իր հերթական նիստին որոշում կայացրեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Համապատասխան որոշման նախագծում նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից»:

Այլ մանրամասներ, պատճառներ նախագծում նշված չէին: