2018 թվականին արտահանման աճը կազմել է 7,8 տոկոս, մինչդեռ 2017 թվականին այն եղել է 25,2 տոկոս. Ըստ էության 3.2 անգամ կրճատվել է արտահանման աճի տեմպը:
Միաժամանակ, 2018 թվականի հունվար-նոյեմբերին ներմուծման աճի տեմպը կազմել է 21,1 տոկոս, 2017 թվականին՝ 27,8 տոկոս: Հետեւաբար Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը զգալի աճել է, այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն ավելի ու ավելի շատ շարունակում է ներմուծել, քան արտահանել, արդյունքում՝ արտարժույթը (դոլարը, եվրոն եւ այլն) արտահոսում է մեր երկրից՝ նպաստելով ՀՀ դրամի արժեզրկմանը:





























