Հայտնի ամերիկացի շեֆ խոհարարը եւ ռեստորանատերն արգելել է իր հաստատություն այցելել նրանց, ովքեր դրած կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտարական արշավի «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» կարգախոսով բեյսբոլի գլխարկներ:

Սան Մատեոյի Wursthall ռեստորանի շեֆ խոհարար Ջ. Քենջի Լոպես Ալտն իր թվիթերյան էջում գրել է, որ նման գլխարկները անհանդուրժողության եւ ատելության խորհրդանիշ են:

San Francisco Chronicle պարբերականը հայտնել է, որ ռեստորանի խոհարարի որոշումը հաստատության այցելուների շրջանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել:

Նրանց մի մասը հայտարարել է, որ հասկանում է Լոպես Ալտի դիրքորոշումը, սակայն կասկածի էն ենթարկել արգելքը՝ նշելով, որ նա կարող էր այս հարցով երկխոսություն սկսելու միջոց գտնել:

Ինքը՝ Լոպես Ալտը հայտարարել է, որ ռեստորանը թվիթից հետո սպառնալիքով նամակ է ստացել եւ հրաժարվել է այլ մեկնաբանություններ կատարել: