Չինաստանում «Դիդի Չուկսինգ» տաքսի ընկերության վարորդը մահապատժի է դատապարտվել ուղեւորին բռնաբարելու եւ սպանելու համար:
Reuters-ը հայտնում է, որ 28-ամյա Չժուն Յուանը հանցագործությունը կատարել է անցյալ տարվա օգոստոսին: Այս հնչեղ գործը հարուցել էր «Դիդի Չուկսինգ» ընկերությանն ուղղված հանրային եւ պետական խիստ քննադատություն, որը միջադեպից հետո դադարեցրել էր Hitch ավտոպարկի սպասարկումը եւ խոստացել էր կապիտալ վերանորոգում անցկացնել, որպեսզի շեշտը դնի անվտանգության վրա:




























