Ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի Լեդի Գագան, ամենայն հավանականությամբ, կդառնա Էլթոն Ջոնի որդու կնքամայրը։ Այս մասին հայտնի է դարձել, երբ Էլթոն Ջոնի քաղաքացիական ամուսին Դեւիդ Ֆերնիշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է այդ տեղեկությունը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Էլթոն Ջոնը եւ Լեդի Գագան ընկերացել են անցած տարվա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ համատեղ ելույթից հետո։

Երգիչն ինքը ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի երկու որդիների եւ նրա կնոջ, ինչպես նաեւ անգլիացի դերասան եւ մոդել Էլիզաբեթ Հերլիի որդու կնքահայրն է։

Նշենք, որ Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի որդին ծնվել էր սուրոգատ մոր միջոցով եւ լույս աշխարհ էր եկել 2010 թվականի դեկտեմբերի 25-ին։ Նրա ամբողջական անունն է Զաքարի Ջեքսոն Լեւոն Ֆերնիշ-Ջոն։