Վաղը, փետրվարի 26-ին Երևանի Միկա մարզական ակումբում տեղի կունենա Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայի պատանիների գավաթի անհատական խաղարկությունը: Մցմանը հայտավորվել են Հայստանից 23 թիմեր, ընդհանուր 215 պատանիներ, որոնցից 11-ը աղջիկներ են:

Փետրվարի 27-ին կանցկացվի 1997 -1998թթ ծնված պատանիների մրցաշար, նվիրված Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 38-ամյակին,  որի հիմնական նպատակն է հավաքագրել այդ տարիքի ձյուդոիստներին` նախապատրաստվելու 2014թ. Չինաստանում անցկացվելիք պատանիների 2-րդ օլիմպիական խաղերին: Մրցմանը հրավիրված են նաև Վրաստանի թիմերը, տեղեկացնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: