Մեծ Բրիտանիայում հնագետները «անհավանական տպավորիչ» հայտնագործություն են կատարել, որը, գուցե, վկայում է այն մասին, որ գարեջուրն առաջին անգամ պատրաստվել է Բրիտանիայում, տեղեկացնում է SkyNews-ը։

Հնագետների թիմը, որն աշխատում էր Քեմբրիջի ու Հանթինգթոնի միջեւ ընկած տարածքում, հայտնաբերել է գարեջրի պատրաստման պրոցեսի փոքրիկ կլորավուն մնացորդներ։

Փորձագետները կարծում են, որ ըմպելիքը կարող է թվագրվել մ.թ.ա. 400 թվականով։

«Լավ հայտնի փաստ է, որ հնագույն ժողովուրդները գարեջրի պատրաստման պրոցեսն օգտագործել են ջուրը մաքրելու եւ խոնավության անվտանգ աղբյուր ստեղծելու համար»,- ասել է հնագետ Սթիվ Շերլոքը։ «Բայց դա, հնարավոր է՝ ամենավաղ ֆիզիկական վկայությունն է այն մասին, որ այդ պրոցեսը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում»։

Մնացորդների ցանցկեն կառուցվածքը նման է հացի, բայց մանրադիտակով ուսումնասիրելիս երեւում են խմորման հետքեր եւ մանրացված հացահատիկի ավելի խոշոր կտորներ, աղացած ալյուրի բացակայություն, ինչը նշանակում է, որ դրանք գարեջրի պատրաստման գործընթացի մնացորդներ են։