Փոքրիկ չինուհին մոր ղեկավարին համոզել է նրան մեկ օրով արձակուրդ տրամադրել, որպեսզի նա կարողանա իր ծննդյան օրը տոնել:
7-ամյա աղջկա նամակը հուզել է ոչ միայն ընկերության նախագահին, այլեւ սոցցանցերի օգտատերերին:
Global Times-ը գրում է, որ Սիչուան նահանգի Ցզյանյույից աղջիկը ոչ միայն հասել է իր նպատակին, այլեւ նրա մայրը պարգեւավճար է ստացել:
Փոքրիկը գրել է, որ նրա ծննդյան օրը փետրվարի 2-ն է:
«Մայրս խոստացել է, որ ինձ կտանի դահուկներով սահելու: Եթե մենք այդ օրը չգնանք, ձյունը կհալվի եւ ես կմեծանամ», - գրել է նա:
Պարզվել է, որ երկու տարվա ընթացքում Գարնանային փառատոնի ժամանակ մայրը ոչ մի օր չի հանգստացել:
Ընկերության նախագահը նույնպես հուզվել է փոքր աղջկա գրությունից, որ ոչ միայն կատարել է նրա խնդրանքը, այլեւ 150 դոլար պարգեւավճար է տվել որպես լեռնադահուկային հանգստավայր մեկնելու ուղեւորության վճար:
«Մայրդ կարող է 5-օրյա արձակուրդ ունենալ՝ քեզ հետ դահուկներով սահելու համար, քանի որ դու արագ ես մեծանում», - աղջկա նամակին ի պատասխան գրել է նա:
Օգտատերերը հուզվել են աղջկա նամակից, սակայն ոմանք հարց են հնչեցրել, թե ինչու է մայրը ստիպված եղել աշխատել հանգստյան օրերին:




























