«Ժասմին» գեղեցկության սրահի սեփականատիրոջ դիակի արտաքին զննությամբ առերևույթ բռնության հետքեր փորձագետները չեն հայտնաբերել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

NEWS.am–ի տեղեկություններով՝  «Ժասմին» գեղեցկության սրահում մահացած հայտնաբերված կինը 61 տարեկան է, նա ապրում էր միայնակ` իրեն պատկանող գեղեցկության սրահում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 1-ին, ժամը 10:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի սեփականատերը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են գեղեցկության սրահի դուռը և հատակին հայտնաբերել սեփականատիրոջ դին։