Արկածների ծարավն ամենուրեք ուղղորդում է մոլի ճանապարհորդին: Զբոսաշրջիկների տպավորությունների հիման վրա ի հայտ են գալիս քաղաքների եւ երկրների տարատեսակ վարկանիշային աղյուսակներ: Վերլուծաբանները կազմել են Եվրոպայում ամենադժվար արտասանելի անվանումների ցանկը՝ հիմնվելով տարբեր քաղաքներից հյուրանոցների 400աշխատակիցների պատասխանների վրա, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Travel and Leisure-ին:
Համաձայն հետազոտության՝ ճանապարհորդների շրջանում հարցերի մեծամասնությունն առաջացնում է Բեռլինի 13-րդ շրջանում՝ Ռիմա Տրաստեվերում գտնվող, ռեստորաններով եւ խանութներով ծածկված Կանտշտրասսե փողոցը, որը գրավում է միջնադարյան նեղ փողոցներով եւ հինավուրց եկեղեցիներով, ինչպես նաեւ Յուրգորդեն կղզին Ստոկհոլմում: Կղզու անունը ճիշտ արտաբերելու համար անգլախոս հյուրերին առաջարկում են արտաբերել «you-gore-den»: Այդ անիմաստ բառակապակցության շնորհիվ զբոսաշրջիկներն ի վերջո հասնում են քաղաքային զբոսայգի:
Հարցման արդյունքները վկայում են, որ ճանապարհորդները հաճախ դժվարանում են անմիջապես արտասանել Օստելեյկե-Էյլանդեն շրջանի անունը Ամստերդամում: Նրանք պետք է շատ փորձեն մինչեւ ուղեւորվելը դեպի հինավուրց նավաշինարաններ, որտեղ սովորել էր Պյոտր I-ը: Դժվարություններ են առաջացնում իռլանդական Դուն-Լեարե արվարձանը, Փարիզում Ռոշեշուար փողոցն ու Բարսելոնայում 173 մետրանոց Մոնժուիկ լեռը:



























