Ամերիկյան Վիրջինիա նահանգի նահանգապետ Ռալֆ Նորթհեմը ներողություն է խնդրել համացանցում հայտնված իր ռասիստական բնույթի ​լուսանկարների համար, որոնք հրապարակվել են բժշկության վերաբերյալ դասագրքում, հաղորդում է NBC News-ը:

Մասնավորապես, ինչպես գրում է թերթը, Նորթհեմի հեղինակած բժշկության դասագիրքը պարունակել է նրա սեփական լուսանկարները՝ «բլեքֆեյս»  ոճով եւ «Կու-կլուքս-կլան» ռասիսստական ​​կազմակերպության թիկնոցով։  

 «Այսօր ավելի վաղ, կայքէջերից մեկը հրապարակել էր 1984-ի բժշկական դասագրքից իմ լուսանկարը՝ մի հագուստով, որը լիովին ռասիստական ​​եւ վիրավորական է: Ես խորապես ափսոսում եմ այդ լուսանկարներում նման տեսքով հայտնվելու որոշմանս համար եւ այն ցավի, որը ես պատճառել եմ այն ժամանակ եւ հիմա», - մեջ է բերել պարբերականը նահանգապետի խոսքերը:

Գրքից այդ լուսանկարների հրապարակումը դժգոհության ալիք է առաջացրել ամերիկյան հասարակության մեջ:

Դեմոկրատական ​​եւ Հանրապետական ​​կուսակցությունների մի շարք քաղաքական գործիչներ նույնիսկ կոչ են արել նահանգապետին հրաժարական տալ: