Անգլիայում կկառուցվի մեգազբոսանավ, որը կդառնա աշխարհի ամենախոշոր մասնավոր նավը, հայտնում է Daily Mail-ը:
Նավի տարածքը կլինի երկու ֆուտբոլային դաշտի մեծության: Բացի այդ, մեգազբոսանավը կունենա իր սեփական խաղատունը եւ արվեստի պատկերասրահները:
«Վալկիրիա» նախագիծ» կոչվող այս տպավորիչ նավի երկարությունը կկազմի 229 մետր:
Իր շքեղությամբ եւ չափերով զբոսանավը կգերազանցի նախորդ ռեկորդը`Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ իբն Զայդ ալ-
Այս լողացող «լեւիաթանի» տախտակամածին կարող են տեղավորվել 52 հյուր եւ 92 հոգանոց անձնակազմը:
Ծրագրի իրականացումը կկազմի 600 միլիոն ֆունտ:
Ապագա զբոսանավը Chulhun Park-ի մտահղացումն է եւ կստեղծվի Palmer Johnson զբոսանավի դիզայներների հետ համատեղ:




























