2,700 տարվա հնության կավե տախտակները հայտնաբերվել են ժամանակակից Իրաքի տարածքում՝ դեռեւս տասնյակ տարիներ առաջ, սակայն միայն հիմա գիտնականները կարողացել են վերծանել տեքստերը: Գրություններն արվել են շումերենով՝ Քիսիր-Աշուր անունով մի մարդու կողմից, որը բժշկություն էր սովորել, հաղորդում է «Моя планета»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Սա առաջին ապացույցներից մեկն է, որը պատմում է այդքան հնագույն բժշկական մեթոդների մասին՝ նրանք համադրել են մեզ համար սովորական մանիպուլյացիաները եւ կախարդական ծեսերը:
Նշվում է, որ արձանագրությունները կատարվել են ժամանակագրական կարգով, ինչը թույլ է տալիս վերականգնել ուսուցման ընթացքը: Այդ ժամանակվա բժշկական պրակտիկայում ակտիվորեն օգտագործվում էին թույները. Քիսիր Աշուրը մանրամասնորեն արձանագրում է կարիճի կամ օձի թույնի կիրառումից հետո իր հիվանդների վերաբերյալ դիտարկումները: Հետաքրքիր է, որ նա գալիս է լեղու վերաբերյալ համարյա այնպիսի եզրահանգումների, որոնք նման են Կոս կղզուց բժշկության հայր Հիպոկրատի կողմից արված եզրահանգումներին՝ դրանից 200 տարի անց:




























