Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացի 53-ամյա Լուիզա Ի․-ն, նույն ինքը՝ Լիլիա Հ․-ն։ Նա 2017թ. հունիսի 9-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի եւ 329.1 հոդվածի 2-րդ մասի՝ փաստաթղթեր կեղծելու եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: