Երեւանում, այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի եւ բեռնատար Газель մակնիշի 35 ՏC 591 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, եւ չի բացառվում՝ վթարի հետեւանքով հիվանդանոց քաղաքացի տեղափոխվի։ Բախման հետեւանքով Mercedes-ն էլ հարվածել է սյանը եւ մասամբ փակել ճանապարհը։