Եթովպիայում  տղամարդը սեփական հուղարկավորության ժամանակ կենդանացել է։ Այս մասին գրում է Hiiraan-ը:

 Նշվում է, որ սգո արարողության ժամանակ նա դագաղում արթնացել է եւ սկսել է հարվածել կափարիչին: Դա շատ է վախեցրել թաղման արարողության մասնակիցներին,  ինչի  հետեւանքով  նրանք փախել են, իսկ տղամարդը ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ դագաղից:

Նշվում է, որ դրանից երկու ամիս անց տղամարդը մահացել է: