Առնվազն երեք մարդ է տուժել Բելգիայի Անտվերպեն քաղաքում թուրքական սրճարաններից մեկում տեղի ունեցած կրակոցներից՝ հայտնում է L'Echo-ն։

Ոստիկանությունում թերթին հայտնել են, որ երկու մարդ կալանավորվել է, ատրճանակն առգրավվել է։

Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում։

Ոստիկանությունը փակել է դեպքի վայրը, միջադեպի հանգամանքները պարզվում են։