Ուրբաթ երեկոյան Սթոքհոլմի հյուրանոցներից մեկում կալանավորել են 20-ամյա տղամարդու եւ 25-ամյա կնոջ, որոնց համարում ինքնաշեն պայթուցիկ նյութ են հայտնաբերել՝ հայտնում է Expressen-ը։

Շաբաթ օրը դեպքի վայրում աշխատանքը շարունակել են ոստիկաններն ու քրեագետները։

Հայտնի է, որ կալանավորվածները նախկինում բերման են ենթարկվել թմրանյութերի հետ կապված մանր խախտումների համար։ Ընդ որում, աղջիկը ներկայացել է որպես խոշոր ԶԼՄ-ի աշխատակից։

Ոստիկանության տվյալներով, նրանց համարում նաեւ հրազեն է եղել։