Նիդեռլանդներում հեծանվորդները ստիպված կլինեն տուգանք վճասրել, եթե վարելիս առանց hands-free սարքի օգտվեն սմարթֆոններից՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով, հոլանդացի հեծանվորդների մոտ կեսը երթեւեկության ընթացքում պարբերաբար օգտվում է գաջեթներից՝ շեղելով ուշադրությունը։ Հատկապես շատ են այդպես վարվում երիտասարդները։ Մինչեւ 25 տարեկան հեծանվորդների մասնակցությամբ յուրաքանչյուր հինգերորդ վթարի պատճառը սմարթֆոններն են։

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ հուլիսի 1-ից։ Տուգանքի չափը կկազմի 95 եվրո։ Համեմատության համար՝ կարմիր լույսի տակով անցնելու դեպքում հեծանվորդին նույնչափ տուգանք է սպառնում, իսկ ոչ սթափ վարելու համար՝ 100 եվրո։

Սա անհամեմատ քիչ է տուգանքի այն չափից (240 եվրո), որ սահմանված է ավտոմեքենաների վարորդների համար, եթե նրանք վարելիս սմարթֆոն օգտագործեն։