Ֆրանսիան դարձել է այն երկիրը, որտեղ 2018թ․ արտասահմանյան զբոսաշրջիկներն ամենաշատ գումարն են ծախսել tax free համակարգով գնումներ կատարելու համար՝ հայտնում է Global Blue ընկերությունը։

«Զբոսաշրջիկները Ֆրանսիայում միջինը ծախսել են 2148 եվրո՝ մեկ ուղեւորության ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Եվրոպայով մեկ այդ թիվը կազմում է միջինը 1633 եվրո։ Ընդ որում, զբոսաշրջիկների ծախսերն ավելացել են ողջ տարվա ընթացքում՝ չնայած բողոքի ցույցերի պատճառով խանութների աշխատանքի զանգվածային խափանումներին»,- ասվում է զեկույցում։

Ֆրանսիայի առաջնորդությունն այս հարցում բացատրվում է նրանով, որ նա նախկինի պես պահպանում է համաշխարհային մայրաքաղաքի իր կարգավիճակը։

«Բացի այդ, Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որտեղ աճել են ամերիկացի, չինացի եւ Պարսից ծոցի երկրներից զբոսաշրջիկների ծախսերը»,- պարզաբանել է Global Blue-ն։

Այս գործոնների շնորհիվ, ըստ ընկերության, Ֆրանսիան առաջիկա տարիներին կարող է պահպանել իր դիրքերը։