Մեքսիկացի նարկոբարոն Հոաքին Գուսմանը, որը հայտնի է նաեւ որպես Էլ Չապո (Կարճահասակ), մեղադրվում է մանկապղծության մեջ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով CBS-ին:
Ըստ ականատեսների ցուցմունքի՝ 2000-ականների վերջում Գուսմանը գայթակղել էր թմրամիջոցներից կախվածություն ունեցող 13-ամյա աղջիկներին Մեքսիկայում իր թաքստոցներից մեկում: Նշվում է, որ նա կոչում էր իր զոհերին «վիտամիններ»:
Էլ Չապոյի փաստաբաններից մեկն անվանել է մեղադրանքը «ծայրահեղ կոպիտ» եւ հայտնել, որ Գուսմանն ինքը չի հերքում:
Հունվարին կոլումբացի թմրավաճառ Ալեքս Սիֆուենտեսը Էլ Չապոյի գործի շրջանակներում մեղադրել է Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Մենյա Նյետոյին նարկոբարոնից կաշառք ստանալու մեջ: Նրա խոսքերով՝ Գուսմանը Նյետոյին վճարել էր 100 մլն դոլար 2012 թվականին՝ Մեքսիկայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ:
Գուսմանը մեքսիկական խոշորագույն նարկոկարտել «Սինալոայի» ղեկավարն է: Նարկոբարոնի նկատմամբ դատավարությունը շարունակվում է 2018 թվականի նոյեմբերից. մեղավոր ճանաչվելու դեպքում Գուսմանին սպառնում է ցմահ ազատազրկում:




























