Թվում էր՝ հայտնի բրիտանական մուլտֆիլմի հերոսուհի Պեպպա Խոզուկին տխուր ապագա էր սպասվում Չինաստանում, սակայն նա Խոզի տարում հանկարծակիորեն ձեռք է բերել երկրում աննախադեպ հանրաճանաչություն, գրում է AFP-ը:

Ամեն ինչ սկսվեց մուլտֆիլմի «Պեպպա Խոզուկը տոնում է Ամանորը Չինաստանում» նոր սերիայի թողարկումից, որում Պեպպան տոնում է Ամանորն իր երկու նոր ընկերենրի՝ Ջիաոզիի (չինարեն խմորագնդիկ) եւ Թանգ յուանի (չինարեն բրնձե գնդիկ) հետ:

Չինացի երեխաները խենթանում են մուլտֆիլմի համար, որը պատմում է Պեպպա Խոզուկի եւ նրա եղբայր Ջորջի արկածների մասին:

Նախորդ տարի հնգամյա զույգեր Մի Անն եւ Մի Նին անգամ տեսաուղերձ էին ձայնագրել, որում սեր էին խոստովանում Պեպպա Խոզուկին:

Տեսանյութը դիտել էր 9 մլն մարդ, եւ նույնիսկ Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրել էր երեխաներին թեյախմության՝ խոստանալով նրանց ուղեւորություն դեպի Բուքինհեմյան պալատ:

Պեպպա Խոզուկի մասին մուլտֆիլմը Չինաստանում ցուցադրվում է 2015 թվականից, սակայն նախորդ տարի մայիսին վիդեո-ալիքից հեռացվել էին մուլտֆիլմի շուրջ 30 000 սերիաներ չինական ԶԼՄ-ների քննադատությունների պատճառով:

Քննադատները համարում էին, որ երկրում մուլտֆիլմի տարածումը խրախուսվում էր գագնստերների եւ ընդդիմադիրների կողմից, սակայն Խոզի տարին փոխեց ամեն ինչ, եւ այժմ հանրահայտ Խոզուկի պատկերներն ամենուր են: