Վոլոնգ հսկայական պանդաների ուսումնասիրության եւ պահպանության ազգային կենտրոնում աշխատակիցները ցերեկույթ են կազմակերպել պանդաների ձագերի համար Չինական նոր տարվա կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Yahoo Singapore-ին:

Աշխատակիցները զարդարել էին արգելոցի բացատներից մեկը ավանդական չինական զարդանախշերով, այնուհետեւ բերել արջուկներին, որոնք քիչ անց սկսել էին ինքնուրույն խաղալ:

Անցյալ տարի ծնված տասնմեկ ձագերն առաջին անգամ էին ներկայանում հանրությանը: