ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից գիտնականները հայտնաբերել են խոռոչ Թուեյթսի անտարկտիկ շրջանում, հաղորդում է MIGnews –ը՝ հղում կատարելով Science Advances-ին:
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից Պյետրո Միլիլյոն եւ նրա գործընկերները հայտնաբերել են 4*10 կմ չափով եւ շուրջ 350 մ բարձրությամբ խոռոչ Արեւմտյան Անտարկտիդայում՝ Թուեյթսի շրջանում: Ըստ գիտնականների՝ ժամանակին այդտեղ կար 14 մլրդ տոննա սառույց, որի հիմնական մասը հալվել է վերջին երեք տարվա ընթացքում:

Եթե Թուեյթսն ամբողջովին հալվի, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա առնվազն 60 սանտիմետրով: