Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում հերթական սկանդալն է հասունացել. քաղաքը վերջերս «կանաչ լույս» էր ստացել մի շարք հալյուցինոգեն նյութերն ապաքրեականացնելու համար, երբ ներկայացվել էր հալյուցինոգեն սնկերն ապաքրեականացնելու նախաձեռնությունը, հաղորդում է NBC News-ը:

Փսիլոցիբին պարունակող սնկերի ապաքրեականացման մասին Դենվերի նախաձեռնությունը խնդրելու է քաղաքացիներին քվեարկել դրանք օրինականացնելու համար, ինչը կարող է հանգեցնել 21 տարեկանից բարձր անձանց համար այդ տեսակի թմրամիջոցի օրինական օգտագործմանն ու պահպանմանը:

Նախաձեռնությունը ձգտում է նաեւ ստանալ հալյուցինոգեն սնկերն աճեցնելու թույլտվություն:

Նշվում է, որ ենթադրյալ օրինագծում չկա «կախարդական» սնկերի մանրածախ վաճառքի մասին դրույթ, չէ որ մարիխուանան վաճառելու նմանօրինակ թույլտվությունը քաղաքը վերածել էր «կանեփի աշխարհում միջազգային ընտրյալի»: