Նյու Յորքը աշխարհի ամենառոմանտիկ քաղաքների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Travel and Leisure-ին:

Սպա-հանգստավայրերի ամրագրման ծառայությունը վերլուծել է աշխարհի 66 քաղաքները եւ գնահատել դրանց ռոմանտիկությունը: Փորձագետներն ուսումնասիրել են մեգապոլիսները հինգ կատեգորիաներում:

Նրանք հաշվել են վերջին կես տարվա ընթացքում սոցցանցերում հեշթեգերի քանակը, որոնք ամուսնության առաջարկություն էին խորհրդանշում՝ #engaged, #heproposed и #isaidyes (դրանք կրկնվել են 188 հազար անգամ), եւ ուսումնսիրել քաղաքում ամուսնությունների տոկոսը: Այնուհետեւ փորձագետներն օգտվել են Nestpick-ի տվյալներից պարզելու համար յուրաքանչյուր քաղաքում մարդկանց կյանքի որակն ու սեռական ակտիվությունը՝ 18-70 տարեկան 450 000 մարդկանց տվյալների հիման վրա: Հաջորդիվ վերլուծաբանները հաշվել են սոցցանցերում ռոմանտիկ բնույթի գրառումները՝ #love եւ #inlove հեշթեգերով, որոնք կազմում էին 53 հազար, եւ դուրս են բերել այսպես կոչված Համաշխարհային ռոմանտիկ ինդեքսը: Յուրաքանչյուր քաղաք ստացել է որոշակի քանակությամբ միավորներ:

Առաջատարն է Նյու Յորքը: Պարզվել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում հենց այնտեղ է արվել ամուսնության առաջարկությունների մեծ մասը: Այդ մեգապոլիսը ճանաչվել է նաեւ որպես ծանոթությունների լավագույն քաղաք. նրան շնորհվել է սեռական ակտիվության վարկանիշային աղյուսակում իններորդ տեղը: Պարզվել է նաեւ, որ Նյու Յորքում կան բազմաթիվ գեղեցիկ վայրեր ժամադրությունների համար, օրինակ, Կենտրոնական զբոսայգին կամ Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ Նյու Յորքին բացվող պանորամային տեսարանով: