Ռեժիսոր Ջոն Ֆավրոն հրապարակել է լուսանկար «Աստղային պատերազմների» նկարահանումների հրապարակից, հաղորդում է Life-ը:

Լուսանկարում բեմադրիչը գործարար, Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի հետ է:

Ֆավրոն լուսանկարը մակագրել է հետեւյալ կերպ. «Քննարկում ենք հիպերդրայվի տեխնոլոգիան»: Թե ինչ էին իրականում քննարկում ռեժիսորն ու Մասկը, եւ ինչու էր վերջինս գնացել նկարահանման հրապարակ, հայտնի չէ:

Սերիալը կպատմի Գալակտիկական Կայսրության անկմանը հաջորդող եւ Առաջին Հավաքին նախորդող ժամանակաշրջանի մասին: Գլխավոր դերերում են Պեդրո Պասկալը («Գահերի խաղ»), Ջինա Քարանոն («Դեդփուլ»), Ջանկարլո Էսփոզիտոն («Ամբողջ ծանրությամբ»).

Ընդհանուր առմամբ կթողարկվեն 10 սերիաներ: Շոուի ընդհանուր բյուջեն կազմում է 100 մլն դոլար: Պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի երկրորդ կեսին: