Ավստրալիայի Քվինսլենդի հյուսիսային մասում դրությունը գրեթե աղետալի է, հաղորդում է MIGnews-ը:
Վեջին 7 օրերի ընթացքում Թաունհոլլում պատմության մեջ ռեկորդային՝ 1012մմ քանակությամբ տեղումներ են գրանցվել. նախորդ ռեկորդը, որն, ի դեպ, արձանագրվել էր նույնպես Ավստրալիայում 1996 թվականին, 888 մմ էր:
Ինգհամում՝ Թաունհոլլի հյուսիսում, ավելի քան կես մետր տեղումներ են գրանցվել մեկ օրվա ընթացքում: Թաունհոլլում եւ դրա արվարձաններում ուժգին անձրեւները կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքի հազարավոր տարհանված մարդիկ չգիտեն, թե երբ կվերդառնան տուն:
Օդերեւութաբանության բյուրոն այժմ կանխատեսում է տորնադո: Մոտեցող մոնսունը կարող է առաջացնել քամի՝ մինչև 125 կմ/ժ արագությամբ:
Ուրբաթ իշխանությունները որոշել էին փակել դպրոցները Քվինսլենդում մինչեւ երկուշաբթի՝ փետրվարի 4-ը:





























