Անհայտ անձինք առեւանգել են Լոնդոնում «Հիթրոու» միջազգային օդանավակայանի աշխատակից Մայլո Ճուռակին, որի պարտականությունն էր պաշտպանել օդանավակայանի տարածքը թռչուններից, հաղորդում է Sky News-ը:

Ճուռակին առեւանգել են իր տիրուհու ավտոմեքենայից, որը կայանված էր օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցի տարածքում: Կողոպտիչները կոտրել են մեքենայի ապակին եւ դուրս հանել թռչունին:

Ճուռակի տիրուհին ենթադրում է, որ տեսախցիկների ֆիքսած երեք հանցագործները թռչունով հետաքրքրված չէին, այլ ցանկանում էին մեքենայից դուրս հանել ինչ-որ արժեքավոր իր: Սակայն քանի որ սրահում այդպիսի իր չկար, տարել են կենդանուն:

Մայլոյի տիրուհին հազար ֆունտի չափով պարգեւատրում է խոստացել կենդանուն ողջ եւ անվնաս վերադարձնելու համար: