Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում նշել են «Առանց ավտոմեքենաների օրը», հաղորդում է BBC News-ը:
Այդ օրը, որն արդեն տոն է դարձել, նշում են ամիսը մեկ անգամ: «Առանց ավտոմեքենաների օրը» նախաձեռնել է երկրի վարչապես Աբի Ահմեդը, որը գլխավորում է կառավարությունն անցյալ տարվա ապրիլից:
Նախաձեռնության նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպն ու պաշտպանել շրջակա միջավայրը:
Հենց այդ օրերին քաղաքի փողոցներում մեքենաներ չես հանդիպի: Մարդիկ դուրս են գալիս փողոց մարզաշապիկներով. ոմանք, օրինակ, սքեյթ են վարում, մյուսները պարզապես մարմնամարզությամբ զբաղվում:




























