Ըստ վերջին հետազոտությունների՝ խոշոր շները, որոնք ունեն ավելի խոշոր ուղեղ, ցուցաբերում են ավելի ռացիոնալ վարք, քան նրանց փոքրամարմին եղբայրները, գրում է Science Alert-ը՝ հղում կատարելով Animal Cognition պարբերականում հրապարակված հետազոտությանը:
Խոսելով ռացիոնալ վարքի մասին՝ գիտնականները, մասնավորապես, նկատի ունեն կատարողական գործառույթները՝ ճանաչողական գործընթացների ամբողջությունը, որոնք պատասխանատու են հմտությունների եւ վարքի համակարգման ու վերահսկողության համաը:
Համաձայն Արիզոնայի համալսարանի Շների ուսումնասիրման կենտրոնի մասնագետ, անտրոպոլոգ Դենիել Հորշլերի եզրակացությունների՝ խոշոր շների կարճատեւ հիշողությունն ու ինքնավերահսկողությունն ավելի զարգացած են:
Նրա խոսքերով՝ ներկայումս մի խումբ գիտնականների հետաքրքրում է՝ պատճառը շների ուղեղում նեյրոնների քանակությունն է, թե նեյրոնների միջեւ կապերը:
Ընդ որում՝ բացի կատարողական գործառույթից, Կենտրոնի մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն շների ուղեղի մի շարք այլ հատկություններ, օրինակ, նրանց ունակությունը կրկնօրինակել տերերի ժեստերը:




























