Էքսեթերի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ երկիր են ներմուծում շնաձկան վերացող տեսակի միս, որը հաճախ օգտագործվում է զբոսաշրջիկների շրջանում հայտնի, ոչ պաշտոնապես անգլիական ազգային ուտեստ համարվող ֆիշ-էնդ-չիփս պատրաստելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Nature-ին:

Գիտնականներն ուսումնասիրել են Հարավային Անգլիայից ձկան մսի 117 նմուշներ՝ հիմնականում պատրաստի վիճակում, ինչպես նաեւ շնաձկան սառեցված եւ թարմ լողակներ սննդի ասիական հաստատություններից:

Ընդ որում՝ ընտրանքի ավելի քան 70 տոկոսը տապակած ձկան ուտեստներն էին՝ այսպես կոչված՝ ֆիշ-էնդ-չիփսը, որոնք վաճառվում էին սթրիթֆուդի կետերում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ  նմուշներից 80-ը կատրանի միս է, որը շնաձկան տեսակ է եւ դրա որսն արգելված է, իսկ եւս երեք նմուշներ պատկանում են մուրճ-շնաձկանը, որը ճանաչված է որպես մեռնող տեսակ եւ ներառված է միջազգային Կարմիր գրքում:

Գիտնականները նշում են, որ շնաձկան մսի մակնշումը կատարվում է օրենքի խախտմամբ, եւ դրա պատճառներից մեկը համարում են արտաքին տեսքից ապրանքների ծագման մասին տեղեկություններ ստանալու դժվարությունը: