Կանադայի բնակիչը վիճակախաղում շահել է մոտ 33,4 մլն կանադական դոլար (մոտ 25,5 մլն ԱՄՆ դոլար), հայտնել է CTV News-ը՝ վկայակոչելով Օնտարիոյի վիճակախաղերի եւ ազարտային խաղերի կորպորացիային (OLG):

Երջանիկ տոմսը գնել են Օնտարիո նահանգի Օուեն Սաունդ քաղաքում:

Մեկ միլիոն կանադական դոլար (մոտ 760 հազար ԱՄՆ դոլար) գումարի եւս մեկ տոմսը վաճառվել է նույն նահանգի Գրեյթեր Սադբերի քաղաքում:

Ըստ OLG-ի կայքի՝ 6/49 վիճակախաղում շահող թվերն էին՝ 14, 16, 25, 29, 30, 48: