Իսրայելի Ակկոն քաղաքում մուեձինին՝ մզկիթի ծառայողին, որը մուսուլմաններին հայտնում է պարտադիր աղոթքի ժամերը, հեռացրել են մարզադահլիճից իր լուսանկարները համացանցում հրապարակելուց հետո, հայտնում է The Telegraph-ը:

Իբրահիմ Ալ Մասրին պահանջել է իրեն վերականգնել: Նա հայտարարել է, որ Ալ Ջազար մզկիթում աշխատանքը կորցրել է այն բանից հետո, երբ մզկիթի ղեկավարությունը տեսել է իր լուսանկարները, որոնք արվել էին 2017 թվականին բոդիբիլդինգի առաջնության ժամանակ: Նա նշել է, որ այս որոշումն ընդունող անձը մուեձինի նման հետաքրքրությունն անարժան է համարել կրոնական ծառայողի համար:

«Սպորտի յուրաքանչյուր տեսակ իր հատուկ հագուստն ունի: Ֆուտբոլի, թենիսի, լողի համար: Նույն բանն է նաեւ բոդիբիլդինգի դեպքում»,- ասել է Ալ Մասրին՝ հիշատակելով բարակ ուսակապերով շապիկը, որը բոդիբիլդերները սովորաբար հագնում են: «Ես անգամ չէի կարող մտածել, որ նման բան տեղի կունենա: Ես վստահ եմ, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, եւ եթե որեւէ մեկը սխալ է թույլ տալիս, նա կարող է դա ուղղել: Բայց սխալը մեկ այլ սխալո՞վ ուղղել: Այնքան էլ լավ չէ»,- դժգոհել է նա:

Երկրի ՆԳ նախարարության ներկայացուցչի խոսքով, որը զբաղվում է երկրում ոչ հրեական կրոնական հաստատությունների վերահսկմամբ, տղամարդուն հեռացրել են կանոնների համաձայն: Գերատեսչությունից այլ մեկնաբանություն չեն կատարել: Մզկիթից, որտեղ Ալ Մասրին աշխատել էր, նույնպես հրաժարվել են լրագրողների հետ շփվել: