Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ի ՌՕՈւ B-1B Lancer արտասովոր՝ վարդայուն խցիկով ռազմավակարան ռմբակոծիչի լուսանկարը: Ռազմական ինքնաթիռի նման էքստրեմալ թյունինգի հեղինակը անձնակազմն է եւ սա, կարծես թե, ամերիկյան ռազմական ավիացիայի պատմության մեջ առաջին նախադեպն է, գրում է The Drive-ը:
Յուրահայտուկ նկարներն արել է հոլանդացի ավիացիոն լուսանկարիչ Ռոելոֆ-Յան Գորտը բրիտանական Ֆայրֆորդ ավիաբազա այցելության ժամանակ, որտեղ NATO-ի Baltic Operations զորավարժություններին մասնակցելու համար մի քանի Lancer է ժամանել:
«Խցիկների կարմիր ինտերիերը ավելի շատ հիշեցնում է «Աստղային պատերազմներից» չարագործի անձնական տրանսպորտային միջոցը, քան ԱՄՆ-ի ՌՕՈՒ ռմբակոծիչների խիստ գորշ դիզայնը», -գրում է հրատարակության ռազմական տեսաբան Թայլեր Ռոգոուեյը:
Ռմբակոծիչը պատկանում է Հարավային Դակոտայում Էլսուարոթ ավիաբազայի ռմբակոծիչի էսկադրիլիային:
Ամերիկյան ռազմական ավիացիայում թույլատրվում է պիտակների, կարգախոսների եւ գունավոր գծերի օգտագործումը խցիկներին անհատականություն հաղորդելու համար, սակայն առաջին անգամ գործին այսքան հիմնավոր եւ մանրակրկիտ են մոտեցել:
B-1B-ը այսպիսի տեսք ունի, կարծես գործարանում է ներկվել:
B-1 Lancer-ը ամերիկյան գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ է թեւի փոփոխվող սլաքաձեւությամբ: Այն սպառազինությունում առկա է 1984 թվականից:




























