ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Դեւիդ Բերնհարդին առաջադրել է գերատեսչության մշտական ղեկավարի պաշտոնին, հաղորդում է Gazeta-ն։

Թրամփն ընդգծել է, որ «ուրախ» է տեղեկացնել իր կադրային որոշման մասին։

Նա ավելացրել է, որ Բերնհարդը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել այն ժամանակվանից ի վեր, ինչ միացել է գերատեսչությանը։