Հավայների խորհրդարանը նահանգի տարածքում 100 տարեկանից ցածր մարդկանց համար սիգարետի վաճառքն արգելող նոր օրինագիծ է մտցրել։ Այս մասին վկայում է օրենսդիր մարմնի կայքում տեղադրված փաստաթուղթը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Օրինագծում առաջարկվում է աստիճանաբար բարձրացնել սիգարետի գնման համար նվազագույն տարիքը։ 2020թ. այն կարող են բարձրացնել մինչեւ 30, 2021-ին՝ մինչեւ 40, 2022-ին՝ մինչեւ 50, 2023-ին՝ մինչեւ 60, եւ վերջապես՝ 2024-ին՝ մինչեւ 100 տարեկան։
Ըստ փաստաթղթի՝ տարիքային ցենզի բարձրացման դրդապատճառ է դարձել առողջության համար ծխելու վտանգավորությունը։
Այսօր Հավայներում ծխախոտ կարող են գնել միայն 21 տարեկանից սկսած։




























