Սպիտակ տունը կոչ է արել չհենվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրատվամիջոցներում հրապարակված անձնական գաղտնի ժամանակացույցի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անձնական քարտուղար Մադլեն Վեթերհաուտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հրապարակված ժամանակացույցում նշված չէ Թրամփի «հարյուրավոր հեռախոսազանգերի եւ հանդիպումների» մասին։
Նա նաեւ ավելացրել է, որ Թրամփը «հանուն ամերիկացիների» աշխատում է ավելի ջանադրաբար, քան որեւէ մեկը։




























