ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատախազությունը մտադիր է պահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, հայտնում է ABC News-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ստուգմամբ կզբաղվի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը:

Նշվում է, որ Թրամփի երդմնակալության արժեքը եղել է մոտ 104 մլն դոլար:

Ընդ որում՝ Բարաք Օբամայի առաջին երդմնակալությունը 2 անգամ քիչ արժեր: