Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յուրահատուկ ձեւով է նշել իր 57-ամյակը՝ 42 մետր խորության տակ կտրելով ծննդյան տորթը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ այցելել է Մարմարայի կառուցվող թունել եւ հանդիպել շինարարների հետ եւ արժանացել անակնկալի։

Վարչապետ Էրդողանի կուսակիցներն անակնկալ էին նախապատրաստել թունելի վերջնամասում, որտեղ նրան են մոտեցել ծննդյան տորթով։  Էրդողանը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար, փչել է մոմերն ու ծննդյան տորթից հյուրասիրել հեռահաղորդակցության նախարարին, Ստամբուլի քաղաքապետին եւ այլոց։