Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն կանանց մեղադրել է երկրի ցածր ծնելիության մեջ, գրում է BBC-ն:

Տարո Ասոն նշել է, որ տարեց մարդիկ անարդարացիորեն զուգորդվում են Ճապոնիայի լճացված տնտեսության եւ առողջապահության ծախսերի հետ կապված մտավախությունների հետ:

«Խնդիրն ավելի շատ նրանց մեջ է, ովքեր երեխա չեն ունենում: Բնակչության ծերացումը երեխաների նվազող թվի հետ մեկտեղ լուրջ խնդիր է», — հավելել է նախարարը:

Նրա հայտարություններից դժգոհել եւ քննադատել են  ընդդիմադիր պատգամավորները, որոնք նշել են, որ նրա խոսքերը կարող են վնասել երեխա չունեցող զույգերին: Բացասական արձագանքին ի պատասխան Ասոն հրաժարվել էր իր մեկնաբանությունից եւ ասել, որ նրա խոսքը կոնտեքստից դուրս է հանվել:

Նշվում է, որ Ասոն առաջին ճապոնացի օրենսդիրը չէ, ով վերջին տարիներին մեղադրվում է սեքսիզմի մեջ: Այսպես, 2018 թվականի մայիսին իշխող կուսակցությունից պատգամավորը հայտարարել էր, որ երիտասարդ ճապոնացի կանայք պետք է ավելի շատ երեպաներ ունենան կամ նրանք պետության համար բեռ կդառնան: