Ադրբեջանի կառավարությունը խստացրել է հանրապետության անտառային տնտեսության պահպանման կանոնները: Sputnik Ադրբեջանը  հաղորդում է, որ այժմ երկրում արգելվում է հատուկ պահպանվող անտառային տարածքներում մրգեր, հատապտուղներ եւ դեղաբույսեր հավաքել:

Կանոնների խախտման համար 1-ից մինչեւ 3 մանաթի չափով տուգանք է նախատեսվում՝ կախված հատապտղի տեսակից: Օրինակ՝ ապօրինի հավաքված վայրի խնձորների, հոնի, սալորի կամ տանձի մեկ կիլոգրամի համար պետք է մեկ մանաթ վճարել:

Այժմ օրենքով արգելվում  է նաեւ թափված չոր տերեւներ, անտառահող, շաքարեղեգ եւ եղեգ հավաքել:

Նշվում է, որ իրավախախտը պետք է վերադարձնի հավաքածը: Իսկ եթե չի հաջողվում, ապա փոխհատուցի նյութական վնասը: