Կենդանիների հետ արդար վերաբերմունք քարոզող PETA կազմակերպության գերմանական ստորաբաժանումը  նոր գովազդային արշավ է սկսել՝ «Չափից  շատ սեքս» նշանաբանով, որի շրջանակներում մեծադիր պաստառներից մեկի վրա պատկերված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի լուսանկարը՝ «Չափից շատ սեքսը միշտ չէ, որ լավ է, շների եւ կատուների համար եւս» մակագրությամբ (Too much sex can be a bad thing... for dogs and cats too):

Իտալացի քաղաքական գործչի անունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սեքսուալ աղմկահարույց սկանդալների  համատեքստում, իսկ լրատվամիջոցները նրա բազմաթիվ սիրուհիների մասին տեղեկություններ բազմիցս են  տարածել: Նրանցից շատերը չեն հերքել սիրառատ վարչապետի հետ ունեցած իրենց կապերը: