Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը լրագրողներին ասել է, որ չի պատրաստվում մասնակցել ամռանը սպասվող Աֆղանստանի առաջնորդի ընտրություններին:

«Ոչ-ոչ, ես թեկնածու չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ նախատեսո՞ւմ է արդյոք մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Քարզայը մասնակցում է Մոսկվայում ընթացող միջաֆղանստանյան հանդիպմանը:

Աֆղանստանում կարգավորման հարցերով համաժողովն անցկացվում է փետրվարի 5-6-ը Մոսկվայում: Բացի ռուսաստանյան սփյուռքից ու քաղաքական գործիչներից եւ Աֆղանստանից ակտիվիստներից, համաժողովին մասնակցում են մի շարք այլ երկրներից աֆղանստանյան սփյուռքի ներկայացուցիչներ:

Բանակցություններին մասնակցում են նաեւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, ինչպես նաեւ աֆղանստանցի քաղաքական գործիչների եւ հասարակական գործիչների պատվիրակությունը, որը գլխավորում է Քարզայը: