ԱՄՆ ՌՕՈՒ-ն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը: Հեռարձակումը կատարվել Պենտագոնի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Առանց մարտագլխիկի ուսումնական հրթիռի արձակումն իրականացվել է երեքշաբթի ԱՄՆ Արեւմտյան ափի ժամանակով 23:01-ին Կալիֆոռնիայում ՌՕՈՒ-ի Վանդենբերգ բազայից:
Հուլիսին Minuteman III-ի փորձարկումն անհաջող էր անցել: Այդ ժամանակ ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցիչները հայտարարել էին, որ հրթիռի թռիչքի ժամանակ խնդիրներ են հայտնաբերվել, որոնց պատճառով նրան է ուղղվել ինքնաոչնչացման ազդանշան: Զինվորականների տվյալներով՝ ուսումնական հրթիռը հանձնարարված թիրախին էր մոտեցել Խաղաղ օվկիանոսում Մարշալյան կղզիների Քվաջալեյն ատոլի շրջանում, երբ ստիպված էին այն ոչնչացնել: Այդ ժամանակ ԱՄՆ ՌՕՈՒ-ն ոչ մի այլ մանրամասն չէր ներկայացրել:





























