Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները գաղտնի բանակցություններ են վարել՝ քննարկելով Եվրամիությունից երկրի դուրս գալու հետաձգման ծրագիրը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով The Telegraph-ին։
Եթե այդ ծրագիրը չիրականացվի, բրեքսիթը մարտի 29-ից կտեղափոխվի մայիսի 24։
Նախարարները հույս ունեն, որ ԵՄ-ը կհամաձայնի երկամսյա հետաձգման, եթե խորհրդարանը հավանություն տա Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին, որպեսզի Լոնդոնը լրացուցիչ ժամանակ ունենա անհրաժեշտ օրենսդրական ակտերը պատրաստելու համար։
Մեյը հինգշաբթի կմեկնի Բրյուսել, որպեսզի ԵՄ ղեկավարներին տեղեկացնի, որ իրենք պետք է համաձայնեն բրեքսիթի մասին պայմանագրում իրավաբանորեն պարտավորեցնող փոփոխություններ մտցնել, որոնք կվերաբերեն իռլանդական սահմանի հարցին. դա կարող է թույլ տալ խուսափել բլոկից առանց համաձայնության Բրիտանիայի դուրս գալուց։





























