Փետրվարի 5-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է գողության կասկածանքով 53-ամյա Արամ Խ.-ին բերման ենթարկելու մասին:

Պարզվել է, որ Արամ Խ.ն 2012թ. հոկտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի եւ 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով: