Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ կաշխատեն Եվրոպական միության կանոնների ժողովածուի վրա, դրանք վերաբերելու են այն ճյուղերի մրցակցությանը, որոնք «ամենից շատ են հարմար» 21-րդ դարի համար, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա մեկնաբանությունները կապված են Siemens-ի եւ Alstom-ի միջեւ մրցակցության պատճառով գործարքը կասեցնելու ԵՄ որոշման հետ։

Լը Մերը նշել է, որ Եվրոպային նոր կանոններ են պետք Չինաստանի եւ այլ երկրների կողմից գլոբալ մրցակցության դեմ պայքարի համար։