Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խոստացել է շարունակել անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցությունը՝ հայտնում է AP-ը։

Պաղեստինցի եւ իսրայելցի ակտիվիստների հետ հանդիպմանը Աբասը հայտարարել է, որ իր կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի համաձայնագիր է ստորագրել մոտ 100 երկրների հետ, ներառյալ՝ Իսրայելը։ Նա նշել է, որ Պաղեստինն «ահաբեկչության դեմ պայքարի համատեղ համաձայնագիր» ունի Իսրայելի հետ, եւ նա «այն չի խախտի», քանի որ եթե դա տեղի ունենա, «ոչինչ չի մնա»։

Աբասը հավելել է, որ հուսով է, թե առաջիկա ընտրություններում Իսրայելում կհաղթի այն կուսակցությունը, որը խաղաղության կողմնակից է։