ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դաշնակիցներին հավաստիացրել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը «ամերիկյան ճակատամարտի վերջը չէ»՝ հայտնում է Reuters-ը։
Դիմելով կոալիցիայի գործընկերներին, ովքեր հավաքվել են Վաշինգտոնում, որպեսզի քննարկեն Սիրիայի հարցով հաջորդ քայլերը, Պոմպեոն ասել է, որ «Իսլամական պետությունը» մնում է որպես սպառնալիք։
«Զորքերի դուրսբերումն, ըստ էության, մարտավարական փոփոխություն է, ոչ թե՝ առաքելության փոփոխություն։ Դա ուղղակի հին ճակատամարտում նոր փուլ է»,- ասել է Պոմպեոն։





























